Մատչելիության հղումներ

Լավրով. Ռուսաստանը ցանկանում է պահպանել ռազմաբազաները Սիրիայում


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանը ցանկանում է պահպանել Սիրիայում տեղակայված ռազմաբազաները, ասել է արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ հավելելով, որ բազաների գործունեության ձևաչափը կարելի է փոխել ներկայիս իրողություններին համապատասխան։

Լավրովը հայտարարում է, թե իր կարծիքով՝ և՛ Սիրիայի կառավարությունը, և՛ տարածաշրջանի մի շարք այլ երկրներ հետաքրքրված են, որ ռուսական ներկայությունն այնտեղ պահպանվի:

«Իհարկե, դա այլևս ռազմական ճանապարհով օրինական իշխանություններին այս կամ այն ընդդիմադիր ուժերից պաշտպանելու աջակցություն չէ, գործառույթները պետք է վերաձևակերպվեն», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարը «Կամուրջներ դեպի արևելք» ծրագրին տված հարցազրույցում։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG