Մատչելիության հղումներ

Լուվրում գողություն է եղել, թանգարանն այսօր փակ է

Լրացված

Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռաշիդա Դատին այսօր հայտնել է, որ Փարիզի Լուվր թանգարանում գողություն է տեղի ունեցել: Թանգարանից տեղեկացրել են, որ այսօր համաշխարհային ճանաչում ունեցող թանգարանը փակ է լինելու:

«Այսօր առավոտյան Լուվրի թանգարանի բացման ժամանակ կողոպուտ է տեղի ունեցել», - գրել է նախարարը: Լուվրը հայտարարել է, որ այսօր փակվում է «բացառիկ պատճառներով»: Ավելի ուշ հաղորդվեց, որ մի քանի գողեր ներխուժել են Փարիզի Լուվր թանգարան և գողացել Նապոլեոնի հավաքածուից զարդեր:

Գողերը Լուվրից գողացել են «անգին» զարդեր և փախել մոտոցիկլետներով

Ֆրանսիայի կառավարությունից հայտնում են, որ այսօր առավոտյան գողերը պատուհանից ներխուժել են թանգարան, գողացել «անգին զարդեր» և մոտոցիկլետներով փախչել են:

Հաղորդվում է, որ գողերը թանգարան են ներխուժել առավոտյան 9:30-ին, երբ թանգարանն արդեն բացել էր իր դռները հանրության առջև: Ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ այժմ հետաքննություն է սկսվել: Գողացված զարդերն ունեն «անգին ժառանգություն և պատմական արժեք», - ասված է հաղորդագրության մեջ:

Լուվրն աշխարհում ամենաշատն այցելվող թանգարաններից է: Անցյալ տարի Լուվրն ընդունել է 8.7 միլիոն այցելուի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG