Մատչելիության հղումներ

Մենք որոշում չունենք, զբաղված ենք այլ գործով. Սերժ Սարգսյանը՝ 2026-ի ընտրություններին մասնակցության մասին


«Ես հաջողություն եմ մաղթում բոլոր այն ուժերին, ովքեր արդեն որոշել են մասնակցել 2026 թվականի ընտրություններին: Մենք որոշում չունենք, մենք զբաղված ենք այլ գործով: Երբ դրա ժամանակը մեր կարծիքով գա, մենք մեր որոշումը կհայտնենք»,- «Ազատության» հարցին ի պատասխան հայտնեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Այսօր ավելի վաղ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ իր թիմը մասնակցելու է 2026-ի ընտրություններին: Թե ինչ ձևաչափով է «Հայաստան» դաշինքը մասնակցելու 2026թ. ԱԺ ընտրություններին, նա ասաց՝ այդ մասին քննարկում չի եղել, որոշումը կլինի հունվար-փետրվար ամիսներին:

«Ո՞վ է գլխավորելու ցուցակը՝ կախված է՝ ով կունենա առավելագույն շանսերը սոցիոլոգիական հարցմամբ», - նշեց Ռոբերտ Քոչարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG