Մատչելիության հղումներ

Մեր պետության փաստաթղթերը, ինչպես ավտոմեքենայի պարագայում, պետք է լինեն տեղին և կարգին. Փաշինյան


Պետք է իմանանք համաշխարհային երթևեկության կանոնները, որպեսզի ի վիճակի լինենք «մեր պետության՝ մեր մեքենայի վարումով ճիշտ և շրջահայաց ձևով հասնել այն կետին, որի մասին երազում ենք», Անկախության օրվա երեկոյան ելույթ ունենալով՝ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա, անկախությունը ձեռք բերելու պրոցեսը համեմատելով գնացքի վագոնից ավտոմեքենայով ճանապարհը շարունակելու հետ, իսկ պետությունը՝ ավտոմեքենայի, ասել է, որ հայ ժողովրդի երազած կետն ազատությունն է, բարեկեցությունը, անվտանգությունը, խաղաղությունը և երջանկությունը:

«Ինչպես յուրաքանչյուր ավտոմեքենա, մենք պետք է հոգ տանենք մեր պետության վիճակի մասին: Երկրորդը՝ մեր պետության փաստաթղթերը, ինչպես ավտոմեքենայի պարագայում, պետք է լինեն տեղին և կարգին: Մենք պետք է իմանանք համաշխարհային երթևեկության կանոնները, որպեսզի ի վիճակի լինենք մեր պետության՝ մեր մեքենայի վարումով ճիշտ և շրջահայաց ձևով հասնել այն կետին, որի մասին երազում ենք», - ասել է նա՝ վստահեցնելով, որ ՀՀ-ն շատ վստահ է զգում իրեն այդ ճանապարհին:

Հայաստանը սեպտեմբերի 21-ին տոնեց Անկախության օրը:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 20-ի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարին, Փաշինյանը հռչակել էր Հայաստանի չորրորդ հանրապետության հաստատումը՝ որպես առաջիկա ռազմավարական անելիք կուսակցության համար, որի վարչության նախագահն էր ընտրվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG