Ռուսաստանը բացասաբար է վերաբերվում Ուկրաինայի տարածքում եվրոպացի զինծառայողների տեղակայման հեռանկարին։ Այսօր այդ մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ռազմական գործողությունների դադարից հետո Կիևին տրամադրվելիք անվտանգության երաշխիքները։
«Եվրոպացի զինվորականներ գոյություն չունեն, գոյություն ունեն կոնկրետ երկրների զինծառայողներ։ Իսկ այդ երկրների մեծ մասը ՆԱՏՕ-ի անդամներ են»,- նշել է Պեսկովը։
Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքով՝ պետք չէ մոռանալ, որ «Ուկրաինայում հակամարտության դրդապատճառներից մեկը հենց ՆԱՏՕ-ի ենթակառույցների տեղակայումն էր այդ երկրի տարածքում»։