Մատչելիության հղումներ

Մոսկվան հաղորդում է Դոնեցկի մարզի ևս երկու բնակավայրերի գրավման մասին


Ուկրաինա - Ռուս զինվորը ՌԴ դրոշն է բարձրացնում Դոնեցկի մարզում իրենց գրաված հերթական բնակավայրում, օգոստոս, 2025թ.
Ուկրաինա - Ռուս զինվորը ՌԴ դրոշն է բարձրացնում Դոնեցկի մարզում իրենց գրաված հերթական բնակավայրում, օգոստոս, 2025թ.

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է Ուկրաինայի արևելքում գտնվող Դոնեցկի մարզի Սերեդնո և Կլեբան-Բիկ բնակավայրերի գրավման մասին։

Անկախ աղբյուրները դեռևս չեն հաստատել ռուսական կողմի պնդումները, պաշտոնական Կիևը չի մեկնաբանել Մոսկվայի հայտարարությունը:

Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը երեկ ևս հաղորդեց Դոնեցկի մարզում նոր տարածքային նվաճումների մասին։ Ըստ հաղորդագրության՝ ռուսական բանակը գրավել էր Կատերինովկա, Վոլոդիմիրովկա և Ռուսինի Յար բնակավայրերը, մոտենալով ռազմաճակատի ուկրաինական գլխավոր պաշտպանական գծին։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG