Մոսկվայի կենտրոնական մանկական խանութի երրորդ հարկում պայթյուն է տեղի ունեցել, մեկ մարդ զոհվել է, ևս երեքը տուժել են, նրանցից երկուսին տեղափոխել են հիվանդանոց:
Օպերատիվ ծառայություններում որպես պայթյունի պատճառ նշել են գազային բալոնի ապահերմետիկացումը: Mash տելեգրամյան ալիքի տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել «Շոկոլադնիցա» սրճարանի մոտ: Մարդկանց տարհանել են, սակայն պայթյունին հրդեհ չի հաջորդել:
«Քննչական մարմինները պարզում են պատահարի պատճառը: Նախնական տվյալներով՝ դա սարքավորումների տեխնիկական անսարքության հետևանք է», - գրել է Ռուսաստանի մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը՝ հաստատելով մեկ մարդու մահվան փաստը: