2021 թվականից քաղաքացիական պատերազմի ճիրաններում գտնվող Մյանմայում առնվազն 24 մարդ է զոհվել , 47-ը՝ վիրավորվել իշխանությունը զավթած բանակի՝ մարդկանց վրա պարապլանից գցած ռումբերի պայթյունի հետևանքով, գրում է BBC-ն՝ հղում անելով իշխանությունը կորցրած կառավարությանը։
Երկուշաբթի օրը զինված ուժերը հարձակվել էին բնակավայրերից մեկում տոնակատարության մասնակցող մոտ հարյուր քաղաքացիների վրա։
Շրջանը, որտեղ տեղի է ունեցել հարձակումը, չդադարող պատերազմի գլխավոր ռազմաճակատներից է, որի հիմնական մասը հեղաշրջում իրականացրած բանակի դեմ պատերազմող աշխարհազորայինների տիրապետության տակ է։