Մատչելիության հղումներ

Մյունխենի օդանավակայանը կրկին սահմանափակումներով է աշխատել


Մյունխենի օդանավակայանը 24 ժամվա ընթացքում երկրորդ անգամն է սահմանափակել աշխատանքները՝ օդային տարածքում ԱԹՍ-եր նկատելու պատճառով: Օդանավակայանը դադարեցրել է երկու թռիչքուղիների աշխատանքները, դրանք միայն առավոտյան են կրկին գործարկվել:

Մի շարք չվերթների ուշացումներ են գրանցվել, որոշները վերահասցեավորվել են, ինչի հետևանքով մոտ 6500 ուղևոր տուժել է:

Վերջին շաբաթներին եվրոպական ավիացիան բազմիցս նման իրավիճակի է բախվել՝ անօդաչու թռչող սարքերի հայտնվելու պատճառով, որոնց համար որոշ իշխանություններ մեղադրում են Ռուսաստանին: Կրեմլը հերքում է դրա հետ որևէ առնչությունը։

Մյունխենի օդանավակայանը մի քանի ժամով փակվել էր նաև հինգշաբթի ուշ երեկոյան:


XS
SM
MD
LG