Մատչելիության հղումներ

Նեթանյահուն ժամանել է Գազայի հատված


Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ժամանել է Գազայի հատված, հայտնում է Իսրայելի վարչապետի գրասենյակը՝ X-ում արված գրառմամբ:

«Մենք վճռորոշ փուլում ենք։ Այսօր ես եկա Գազայի հատված՝ հաստատելու Իսրայելի պաշտպանության բանակի կողմից ինձ և պաշտպանության նախարարին ներկայացված ծրագրերը՝ Գազա քաղաքի վերահսկողությունը ստանձնելու և «Համաս»-ին հաղթելու համար», - նշել է Նեթանյահուն։


Նախօրեին Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) խոսնակ, գեներալ Էֆի Դեֆրինը հայտարարել էր, որ իսրայելական բանակը հարձակում է սկսել Գազա քաղաքի վրա:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG