Ուկրաինական անօդաչու թռչող սարքը վնասել է առնվազն երկու արտասահմանյան նավ ռուսական Սևծովյան Տուափսեի նավահանգստում, հայտնել են Ռուսաստանի իշխանությունները:
Ըստ նույն աղբյուրի՝ տեղում հրդեհ է բռնկվել:
Ուկրաինական կողմը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքով հարվածել է Տուապսեի նավթային տերմինալին:
Ռուսական և Ուկրաինական Տելեգրամ լրատվական ալիքներում հրապարակված չստուգված կադրերում երևում է, թե ինչպես են գիշերը այրվում տերմինալն ու լցանավը:
Օպերատիվ շտաբում հայտարարել են, որ նավերի անձնակազմերի շրջանում զոհեր չկան, և որ բոլոր հրդեհները մարվել են, սակայն տերմինալի շենքերին ու ենթակառուցվածքներին վնաս է հասցվել: