Ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման համալիրներից մեկին՝ հրդեհ առաջացնելով և վնասներ պատճառելով կառույցին, հայտնում են ռուսաստանյան աղբյուրները։
ՌԴ Բաշկորտոստանի մարզի ղեկավար Ռադի Խաբիրովի հաղորդագրության համաձայն՝ խոսքը «Բաշնեֆտ»-ի մասին է, որտեղ բռնկված կրակը հրշեջները փորձում են մարել։ Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: