Ուկրաինան այս տարի զենքի արտահանման և զենքի համատեղ արտադրության գրասենյակներ կբացի Բեռլինում և Կոպենհագենում, հայտարարել Է նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Կիևում լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ ռազմածովային անօդաչու թռչող սարքերը և հրետանային համակարգերը այն սպառազինությունների շարքում են, որոնք Կիևը կկարողանա արտահանել:
Զելենսկին հավելել է, որ Ուկրաինան նախատեսում է մինչև այս տարվա վերջ սկսել հայրենական արտադրության «Ֆլամինգո» և «Ռուտա» հրթիռների զանգվածային արտադրությունը:
Նա նաև հայտնել է, որ ուկրաինական պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Վաշինգտոն՝ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև անօդաչու թռչող սարքերի գործարքի շուրջ հետագա բանակցությունների համար: