Պաղեստինի պետություն չի ստեղծվի Հորդանան գետի արևմուտքում, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն: Նա դատապարտել է Պաղեստին պետությունը ճանաչելու մի քանի երկրների քայլը։
«Դուք ահաբեկչությանը մեծ պարգև եք շնորհում», - ասել է նա՝ վկայակոչելով պաղեստինյան զինված խմբավորման՝ «Համաս»-ի 2023 թ. հարձակումը Իսրայելի վրա, որից մեկնարկեց Գազայում գրեթե երկու տարվա պատերազմը։
Մեծ Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան, ապա նաև Պորտուգալիան հայտարարել են Պաղեստինի պետությունը ճանաչելու մասին: Ինչպես սպասվում է, այս շաբաթ դա կանի նաև Ֆրանսիան:
Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն ավելի վաղ ասել էր, որ այս որոշումը «Համաս»-ի համար պարգև չէ, քանի որ խմբավորումը չի կարող որևէ ապագա, որևէ դեր ունենալ կառավարությունում կամ անվտանգության մեջ: