Մատչելիության հղումներ

Աֆղանստանի և Պակիստանի միջև կատաղի մարտերից հետո Դոհայում բանակցություններ կանցկացվեն


Աֆղանստանի Պակտիկա նահանգի Արգուն շրջանում գիշերը Պակիստանի կողմից իրականացված օդային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 17 աֆղան խաղաղ բնակիչ, հաղորդում են աֆղանական լրատվամիջոցները։

Աֆղանստանի կառավարության խոսնակը հայտնել է, որ Աֆղանստանի և Պակիստանի միջև կատաղի մարտերից հետո՝ այսօր Դոհայում խաղաղության շուրջ բանակցություններ կանցկացվեն:

Աֆղանստանում ՄԱԿ-ի օգնության առաքելությունը հինգշաբթի օրը հաղորդեց, որ աֆղանական և պակիստանյան ուժերի միջև վերջերս տեղի ունեցած սահմանային բախումների հետևանքով զոհվել է առնվազն 37 քաղաքացիական անձ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։

Երբեմնի դաշնակից երկու երկրների հարաբերությունները սրվել են, երբ Աֆղանստանի «Թալիբան»-ը ապաստան է տրամադրել «Թեհրիք-է Թալիբան Պակիստան» ծայրահեղական խմբավորմանը, որը տարիներ շարունակ անհաշտ պայքարի մեջ է Պակիստանի իշխանությունների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG