Ֆրանսիայի մայրաքաղաքում մեկնարկել է «կամեցողների կոալիցիայի» հերթական հավաքը, որի քննարկման հիմնական թեման Ուկրաինային տրամադրվելիք անվտանգության երաշխիքներն են։
Գագաթնաժողովին, անձամբ կամ հեռավար, մասնակցում են արևմտայն մոտ երեք տասնյակ պետությունների ղեկավարներ` այդ թվում Ավստրալիայի և Կանադայի վարչապետերը։
Միացյալ Նահանգները հավաքի ընթացքում ներկայացնում է նախագահ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ Մի շարք աղբյուրներ նշում են, որ բազմակողմ ձևաչափի ավարտից հետո Ուիթքոֆը դեմ առ դեմ բանակցություններ կունենա Փարիզ ժամանած Վլադիմիր Զելենսկու հետ։