Մատչելիության հղումներ

Հայաստանը «պատրաստ է հենց այսօրվանից ապահովել» իր տարածքով բեռնատարների տարանցումը Թուրքիայից Ադրբեջան և հակառակը


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր քայլ է որակել Ադրբեջանի՝ իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացումը:

«Սա չափացանզ կարևոր հայտարարություն է, և ուզում եմ իմ գնահատականն արտահայտել Ադրբեջանի նախագահի այս քայլի առիթով և ողջունել այդ հայտարարությունը: Տեղի է ունենում ամիսներ առաջ անհավանական թվացող մի բան՝ Ղազախստանից Ադրբեջանով և Վրաստանով Հայաստան է ներմուծվում հացահատիկ», - այսօր Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» 5–րդ համաժողովին հայտարարել է Փաշինյանը:

Ղազախստան կատարած այցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ առաջին տարանցիկ բեռը կլինի Հայաստան առաքվող ղազախական ցորենի խմբաքանակը։

Վարչապետն արձանագրել է նաև, որ Թուրքիայի հետ Հայաստանի ծավալած դրական երկխոսությունը հույս է տալիս, որ առաջիկայում կարող ենք հայ-թուրքական սահմանի բացում ունենալ:

«Մենք ոչ միայն քաղաքական, այլև տեխնիկական առումով պատրաստ ենք հենց այսօրվանից ապահովել ՀՀ տարածքով բեռնատարների տարանցումը Թուրքիայից Ադրբեջան և Ադրբեջանից դեպի Թուրքիա», - ասել է նա։

Փաշինյանը նշել է, որ քաղաքական առումով Երևանը պատրաստ է ապահովել Նախիջևանի ինքնավար հանրապետությունից դեպի Ադրբեջանի հիմնական մաս և հակառակ ուղղությամբ տարանցումը ՀՀ տարածքով, բայց տեխնիկապես դա դեռ հնարավոր չէ ենթակառուցվածքների բացակայության պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG