Պաշտպանության նախարարության մոտ անցած շաբաթ անհետ կորածների հարազատների հավաքից հետո հարուցված գործի շրջանակում երկու մեղադրյալ կա, փոխանցում է Քննչական կոմիտեն: Մեկը կալանավորված Արսեն Ղուկասյանն է, մյուսը՝ ձերբակալությունից ազատ արձակված Ապիջան Գևորգյանը:
Վերջինս ստորագրություն է տվել չբացակայելու մասին: Երկուսն էլ մեղադրվում են խուլիգանության և վարույթի նախաքննությանը ու պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով:
Անետ կորածների հարազատները այսօր Գլխավոր դատախազություն էին գնացել՝ պահանջելով արդար դատաքննություն անցկացնել Արսեն Ղազարյանի նկատմամբ: Նրանք որոշ փաստաթղթեր ներկայացրին Ղազարյանի առողջության վերաբերյալ:
Անհետ կորածների հարազատները հավաքվել էին Պաշտպանության նախարարության շենքի մոտ իրենց տանջող հարցերով՝ որտե՞ղ են իրենց զավակներն, ու ի՞նչ է անում պետությունը նրանց որոնելու ու հայտնաբերելու համար: Շենքի անցակետի մոտ իրադրությունը մի քանի անգամ լարվել էր, ծնողները փորձում էին մուտքը փակել, տեղում ավելանում էին ոստիկանական շարքերը: