Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլյան, հայտարարել է, որ երկու տարբեր երկրում լաբորատորիաների փորձաքննությունները ցույց են տվել, որ ամուսինը թունավորվել է:
«Այդ լաբորատորիաներն անկախ միմյանցից եզրակացրին, որ Ալեքսեյը թունավորվել է։ Այս արդյունքները հանրային նշանակության ունեն և պետք է հրապարակվեն։ Մենք բոլորս արժանին ենք իմանալ ճշմարտությունը», - գրել է նա X-ում։
Դեռ նախորդ տարի The Insider-ը, նշելով, որ իր ձեռքի տակ են հայտնվել հարյուրավոր փաստաթղթեր, որոնք առնչվում են Նավալնիի մահվան գործ հետ, գրել էր, որ Յամալ-Նենեցյան ինքնավար մարզի խիստ ռեժմի գաղութում մահացած ռուս ընդդիմադիր գործչին հնարավոր է՝ թունավորել են:
Նավալնիի կողմնակիցները նրա մահվան օրվանից պնդում են, որ նա, ամենայն հավանականությամբ, սպանվել է ռուսական իշխանությունների հրահանգով։
Ալեքսեյ Նավալնին 2024-ի մահացել է փետրվարի 16-ին «Բևեռային գայլ» անվամբ հատուկ ռեժիմի գաղութում։ Մահից մի քանի օր առաջ նրան 27-րդ անգամ ուղարկել էին պատժախուց, որում ավելի խիստ պայմաններ են, քան սովորական խցերում։
Բժշկական եզրակացության մեջ, որը ստորագրել է Նավալնիի մայրը, որդու մարմինը ստանալու համար, նշվում է, որ նա բնական մահով է մահացել։ Դաշնային քրեակատարողական ծառայությունն այն ժամանակ հայտարարել էր, որ բանտարկյալը հանկարծակի վատացել է, և նրան չեն կարողացել վերակենդանացնել։