Մատչելիության հղումներ

Պուտինն ու Էրդողանը կքննարկեն իրավիճակը Կովկասյան տարածաշրջանում


Պեկինում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության առաջնորդների հավաքի շրջանակում Պուտինն ու Էրդողանը հանդիպում կունենան:

Առաջնորդները կքննարկեն նաև իրավիճակը Կովկասյան տարածաշրջանում, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Կրեմլի ներկայացուցիչը այլ մանրամասներ չի հայտնել։ Լրագրողների հարցին ի պատասխան՝ Ուշակովը հստակեցրել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջեւ հանդիպում «նախատեսված չէ, բայց չի բացառվում»։

«Նման հանդիպման հատուկ պայմանավորվածություն չի եղել, բայց առաջնորդները կլինեն նույն սեղանի շուրջ, նույն միջոցառումներին », - ասել է Ուշակովը:

Վաղը Չինաստան է մեկնելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարության հաղորդմամբ՝ Փաշինյանը կմասնակցի ՇՀԿ գագանթաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին: Նախատեսվում են մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ, այդ թվում՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և փոխնախագահ Հան Ճենի հետ։

Փաշինյանը երեկ հայտնել էր, որ նախատեսում է զրուցել նաև ՌԴ նախագահի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG