Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կհանդիպի Սիրիայի ժամանակավոր իշխանության առաջնորդ, նախագահ Ահմեդ Ալ Շաարայի հետ, ով աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում, հայտնել է Կրեմլը։
Սա Սիրիայի առաջնորդի առաջին այցն է Ռուսաստան՝ անցյալ տարի Շարաայի գլխավորած ապստամբների կողմից Մոսկվայի դաշնակից նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի տապալումից հետո: