ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պահանջել է, որ Կիևը լիովին հրաժարվի Դոնեցկի շրջանի վերահսկողությունից՝ որպես պատերազմի ավարտի պայման, հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով երկու բարձրաստիճան պաշտոնյաներին։
Թերթի աղբյուրների համաձայն՝ Պուտինը նաև պատրաստակամություն է հայտնել հրաժարվել Զապորոժիեի և Խերսոնի շրջանների մի մասից՝ Դոնեցկի շրջանի լիակատար վերահսկողության դիմաց:
Թերթի աղբյուրները նաև հայտնել են, որ ուրբաթ օրը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը «ճնշում» է գործադրել ուկրաինական պատվիրակության վրա՝ Դոնեցկի շրջանի վերահսկողությունը Ռուսաստանին փոխանցելու համար։
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին։ Ո՛չ Սպիտակ տունը, ո՛չ Կրեմլը չեն արձագանքել The Washington Post-ի մեկնաբանություն տալու խնդրանքին։