Մատչելիության հղումներ

Ռուսական ակտիվները բռնագանձելու արևմտյան երկրների փորձերն անպատասխան չեն մնա. Պեսկով


Ռուսական ակտիվները բռնագանձելու արևմտյան երկրների փորձերը Մոսկվան անպատասխան չի թողնի: «Նման քայլերն անպատասխան չեն մնա»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ տեղակացնելով, թե սեփականությունը պաշտպանելու համար իրավական ճանապարհով կգնան։

Վերջին օրերին լրատվամիջոցները գրում են՝ Եվրամիությունը նոր տարբերակներ է փնտրում, թե ինչպես ռուսական սառեցված միջոցներով օգնել Ուկրաինային։ Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո արևմտյան երկրները սառեցրել են հիմնականում Եվրոպայում պահվող ռուսական ակտիվները։ Ըստ Reuters-ի՝ սառեցված միջոցներն ընդհանուր 300-ից 350 միլիարդ դոլար են կազմում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG