Ուկրաինական ուժերը խոցել են Բելգորոդ քաղաքի Луч Էլեկտրակայանը, հաղորդում է տեղական «Пепел» տելեգրամյան ալիքը։
Ռուսական կողմը հայտնում է՝ հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել։
Հրապարակված տեսանյութում կայանի տարածքից բարձրացող ծուխ է երևում, լսվում են տագնապի ազդանշաններ։
Նույն էլեկտակայանը նաև երեկ էր թիրախավորվել, հաղորդվում է, որ շրջանի ավելի քան 40 հազար բնակիչ առանց էլեկտրականության է մնացել։