Մատչելիության հղումներ

«Ռուսաստանին ուկրաինական տարածքները պահպանելու թույլտվություն տալը թակարդ է». Կայա Կալլաս


«Ռուսաստանին ուկրաինական տարածքները պահպանելու թույլտվություն տալը թակարդ է, որի մեջ Պուտինը ցանկանում է, որ մենք մտնենք», - BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը:

Նա նշել է, որ բանակցությունների այս փուլում զսպող ուժի համար շատ «կոնկրետ քայլեր» չկան։ «Ամենաուժեղ անվտանգության երաշխիքը ուժեղ ուկրաինական բանակն է», - ասել է Կալլասը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրերս Ալյասկայում հանդիպել էՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, այնուհետև Սպիտակ տանն ընդունել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն և, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին և եվրոպական 5 այլ երկրների առաջնորդների: Հանդիպումներից հետո Թրամփը կրկին իր համոզմունքն է արտահայտել, որ ցանկացած խաղաղության պայմանավորվածության դեպքում Ուկրաինան պետք է զիջի իր ինքնիշխան տարածքը Ռուսաստանին:

-

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG