Մատչելիության հղումներ

Ռուսաստանում բլոգեր Մարկարյանին ձերբակալել են «Հայրենիքի պաշտպանների հիշատակն անարգելու» գործով


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Ռուսաստանի ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ ձերբակալության պահին Մարկարյանը թաքնված էր ավտոմեքենայի բեռնախցիկում:

Բլոգեր Արսեն Մարգարյանին Մերձմոսկովյան շրջանում ձերբակալել են «Հայրենիքի պաշտպանների հիշատակը զանգվածային լրատվամիջոցների կամ տեղեկատվական-հեռահաղորդակցության ցանցերի, այդ թվում՝ «Ինտերնետ» ցանցի միջոցով անարգելու» կասկածանքով, նրան ներկայացրել են հարցաքննության, հաղորդում է Ռուսաստանի քննչական կոմիտեն:

Քննության վարկածով՝ այս տարի փետրվարի 25-ից ոչ ուշ Մարկարյանը վիդեոհարթակներից մեկում հրապարակել է «Հայրենիքի պաշտպանների հիշատակն անարգելու վերաբերյալ տեղեկատվություն» պարունակող տեսանյութ: Թե ինչի մասին էր այդ տեսանյութը, Քննչական կոմիտեն չի հայտնում, միայն հավելում է, թե ստուգում են նաև բլոգերի հնարավոր մեղսակցությունը այլ հանցագործությունների ևս:

Ավելի վաղ Baza տելեգրամյան ալիքը հաղորդել էր, թե Մարկարյանի դեմ քրեական գործ է հարուցվել նացիզմն արդարացնելու մեղադրանքով:

Ռուսաստանի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ ձերբակալության պահին Մարկարյանը թաքնված էր ավտոմեքենայի բեռնախցիկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG