Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է 146 ռուսաստանցի ռազմագերիների հայրենիք վերադառնալու և Ուկրաինայի իշխանություններին նույն թվով ուկրաինացի ռազմագերիների հանձնելու մասին:
Ռազմագերիներից բացի, Ռուսաստան են վերադարձել Կուրսի մարզի 8 բնակիչներ, որոնք հայտնվել էին Ուկրաինայի տարածքում: Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան հայտարարել է, որ նրանք «2025 թվականի փետրվարից պահվում էին Սումիում»:
Գերիների փոխանակման միջնորդն էր Արաբական Միացյալ Էմիրությունները, ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է ռազմագերիների փոխանակումը: Նա հայտնել է, որ դրա արդյունքում Ուկրաինա է վերադարձել նաև մի լրագրող. - «Տուն ենք վերադարձնում լրագրող Դմիտրի Խիլյուկին, որն առևանգվել էր Կիևի մարզում 2022 թվականի մարտին»:
Երկու պատերազմող երկրներն այս տարի քանիցս հարյուրավոր գերիներ են փոխանակել: