ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները երկար տարիների ընթացքում առաջին անգամ գերազանցել են Ռուսաստանին զինամթերքի արտադրության ոլորտում։
«Մինչև վերջերս Ռուսաստանը արտադրում էր ավելի շատ սարքավորումներ, քան ՆԱՏՕ-ի բոլոր երկրները միասին վերցրած։ Հիմա այլևս այդպես չէ», - պնդել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը, մանրամասնելով՝ դաշինքի անդամ երկրներում բացվում են տասնյակ նոր արտադրական գծեր, եղածները՝ ընդլայնվում:
Պնդելով, որ Ռուսաստանը շարունակելու է «ապակայունացման փորձերը Եվրոպայում և աշխարհում», Ռյուտեն նշել է՝ Մոսկվան միակը չէ․ այն համագործակցում է Չինաստանի, Հյուսիսային Կորեայի, Իրանի և այլոց հետ, որոնք ընդլայնում են ռազմական արդյունաբերության ծավալները «և պատրաստվում երկարատև դիմակայության»։