Երեկ Փարիզի «Լա Սանտե» կալանավայր տեղափոխված Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին երկու թիկնապահ է ուղեկցում։ Այս մասին այսօր հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը։
Նրա խոսքով՝ թիկնապահները կալանավայր են ուղարկվել պատիժը մենախցում կրող Սարկոզիի անվտանգություն ապահովելու նպատակով։
2007-ից 2012 թվականներին Ֆրանսիայի նախագահի պաշտոնը զբաղեցրած Սարկոզին հինգ տարվա ազատազրկման էր դատապարտվել նախընտրական արշավի անօրինական ֆինանսավորման՝ Լիբիայի բռնապետ Մուամար Քադաֆիից գումարներ ստանալու համար։