Նեպալում շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին՝ վարչապետ Շարմա Օլին հրաժարական է տալիս, այս մասին Reuters-ի փոխանցմամբ հայտնում է նրա օգնականը: Հաղորդվում է, որ չնայած երկրում պարետային ժամին, կոռուպցիայի դեմ պայքարող քաղաքացիները անտեսելով պարետային ժամը, շարունակում են բողոքի ցույցերը:
Օլիի կառավարությունն ավելի վաղ վերացրեց սոցիալական ցանցերի արգելքն այն բանից հետո, երբ այդ որոշման դեմ սկսված բողոքի ցույցերը վերածվեցին բռնության:
Իշխանությունները որոշում էին կայացրել արգելափակել երկրում 26 սոցիալական ցանցեր և հարթակներ, այդ թվում՝ YouTube-ը, Facebook-ը և X-ը: 19 մարդու կյանք խլած ցույցերից մեկ օր անց հաղորդվեց, որ կառավարությունը վերացրել է անցած շաբաթ սահմանած սոցիալական ցանցերի արգելքը: