Մատչելիության հղումներ

«Շոկի մեջ ենք». 3-ամյա Տիգրանին երկրորդ օրն է փնտրում են Ծափաթաղում


«Շոկի մեջ ենք», - ոչ միայն գյուղի բուժքույր Ալմաստ Վարդանյանը, այլև ամբողջ Ծափաթաղն է շոկի մեջ։

Երկրորդ օրն է՝ Գեղարքունիքում փնտրում են 3-ամյա Տիգրանին՝ անտառում,
գյուղում, շրջակայքում, Սևանա լճի հարևանությամբ։

Ծափաթաղի փոքրիկ բնակչին որոնում են հարյուրավոր ոստիկաններ, փրկարարներ, գյուղի բնակիչներ ու կամավորներ։ Փնտրում են ոտքով, մեքենաներով, շներով, անօդաչու թռչող սարքերով։

Տիգրան Օվանեսովը կորել է հոկտեմբերի 27-ի կեսօրին, ըստ մարզպետի՝ մայրիկի ծննդյան օրը։

News.am-ի հետ զրույցում գյուղացիները պատմում են՝ փոքրիկին տեսել են նախ եղբոր հետ, ապա՝ եղբորն առանց Տիգրանի։

Որոնողական աշխատանքները դեռ արդյունք չեն տվել։

3-ամյա Տիգրան Օվանեսովի անհետացման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

Գյուղը լավ լուրի է սպասում։


«Ազատության» հեռուստառեպորտաժը՝ ստորև.


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG