Մատչելիության հղումներ

Սիրիայի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 5-ին


Սիրիայում նախկին առաջնորդ Բաշար ալ-Ասադի ռեժիմի տապալումից հետո առաջին խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան առաջիկա հոկտեմբերի 5-ին, հայտնում է SANA պետական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ընտրական հանձնաժողովի հաղորդագրությունը:

Շաբաթներ առաջ կառույցը հայտարարել էր, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ երկրի երեք նահանգներում քվեարկությունն անորոշ ժամանակով կհետաձգվի։ Առայժմ հստակ չէ՝ երեք նահանգները՝ Սուեյդան, ալ-Հասաքան և Ռաքքան ևս կմասնակցեն առաջիկա ընտրություններին։

Նոր և ընդլայնված խորհրդարանը, ըստ տեղական մամուլի, կունենա 210 անդամ, որոնցից մեկ երրորդը կնշանակվի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի կողմից։

Մոտ 23 միլիոն բնակչություն ունեցող երկրում Ասադի նախագահության օրոք խորհրդարանն ուներ ընդամենը 150 տեղ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG