Մատչելիության հղումներ

Սկանդալ Թուրքիայի տրանսպորտի նախարարի շուրջ. նա տուգանվել է արագության գերազանցման համար


Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնվել է սկանդալի կենտրոնում: Նա տուգանվել է արագության գերազանցման համար, երբ հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում էր՝ ինչպես է մեքենան վարում թույլատրելիի սահմանը գրեթե կրկնակի գերազանցող՝ 225 կմ/ժ արագությամբ։

Թուրքական ժողովրդական երաժշտության և նախագահ Թայիփ Էրդողանի կառավարության ենթակառուցվածքները գովաբանող ելույթի ուղեկցությամբ տեսանյութում երևում է, որ նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի արագաչափի ցուցիչը բարձրանում է, իսկ մեքենան Անկարա-Նիղդե մայրուղով մյուսներից սրընթաց առաջ անցնում։

Ճանապարհային ոստիկանությունը հետագայում 9267 լիրա (280 դոլար) տուգանք է նշանակել, սոցցանցերում բուռն քննարկումներ են սկսել՝ ստիպելով նախարարին ներողություն խնդրել։ Ուրալօղլուն ի պատասխան X-ում հրապարակել է տուգանքի լուսանկարը՝ գրելով. «Ներողություն եմ խնդրում իմ ժողովրդից»։

Թուրքիայի մայրուղիներում առավելագույն թույլատրելի արագությունը 140 կմ/ժ է։ Պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ անցյալ տարի երկրում արձանագրվել է գրեթե 1.5 միլիոն ճանապարհատրանսպորտային պատահար, դրանց զոհ է գնացել 6351 մարդ։

Սկանդալ Թուրքիայի տրանսպորտի նախարարի շուրջ
please wait

No media source currently available

0:00 0:00:26 0:00





Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG