Մատչելիության հղումներ

Թեոդոսիայում ենթադրաբար նավթաբազա է այրվում


Նավթային պահեստարանները Ղրիմի Թեոդոսիա քաղաքում, արխիվ
Նավթային պահեստարանները Ղրիմի Թեոդոսիա քաղաքում, արխիվ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է 15 շրջանների, Ղրիմի և Սև ու Ազովի ծովերի վրա 251 ուկրաինական անօդաչու թռչող սարք խոցելու մասին:

Ըստ գերատեսչության՝ Ղրիմի երկնքում խոցվել է 40 անօդաչու: Astra-ն տեղի բնակիչներին վկայակոչելով հաղորդում է, որ Թեոդոսիայում ենթադրաբար հարձակում է կատարվել նավթաբազայի («Ծովային նավթային տերմինալ» ԲԸ) վրա: Ուկրաինական Supernova+ տելեգրամյան ալիքի տվյալներով՝ խոցվել են վառելիքաքսուքային նյութերի պահեստարանները: "Крымский ветер"-ը արբանյակային լուսանկարների վրա հղում կատարելով հաղորդում է, որ «այնտեղ հրդեհի երկու հզոր օջախ կա»:

Տերմինալը նախկինում արդեն ենթարկվել էր անօդաչուների հարձակումների: "Крымский ветер"-ի տվալներով՝ նախորդ հարվածներից հետո 34 պահեստարաններից ամբողջական են մնացել միայն 22-ը:

Տելեգրամ ալիքները տեղի բնակիչներին վկայակոչելով հաղորդում են նաև Ռուսաստանի Բրյանսկի մարզում ջերմաէլեկտրակայանի և Նիժնի Նովգորոդի մարզում Սվերդլովի գործարանի վրա հնարավոր հարձակումների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG