Թուրքիան շարունակում է բանակցությունները Կատարի և Օմանի հետ՝ Eurofighter Typhoon կործանիչներ ձեռք բերելու ուղղությամբ։
Շաբաթասկզբին ՆԱՏՕ-ի դաշնակիցներ Թուրքիան և Մեծ Բրիտանիան կնքեցին 20 կործանիչ գնելու համաձայնագիր։ Թուրքիան հայտնել է, որ ամրապնդում է իր օդային պաշտպանությունը։
Անկարայում կայացած ճեպազրույցի ժամանակ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գործարքի արժեքը կազմել է 5,4 միլիարդ ֆունտ։
Ակնակլվում է, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն այսօր Անկարայում կհանդիպի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Օրակարգի կարևոր հարցերից կլինի նաև պաշտպանական համագործակցությունը։
Eurofighter Typhoon-ը Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և Իսպանիայի համատեղ արտադրությունն են, ինչը նշանակում է, որ բոլոր չորս երկրները պետք է հաստատեն ցանկացած արտահանման գործարք։