Մատչելիության հղումներ

Թուրքիայում կոռուպցիայի հետ կապված գործի շրջանակում ձերբակալվել են Ստամբուլի շրջանի քաղաքապետն ու այլ անձինք


Թուրքիայի ոստիկանություն, արխիվային լուսանկար
Թուրքիայի ոստիկանություն, արխիվային լուսանկար

Թուրք դատախազը կոռուպցիայի հետաքննության շրջանակում 48 կասկածյալի, այդ թվում՝ Ստամբուլի ընդդիմադիր Բայրամփաշա շրջանի քաղաքապետի ձերբակալման հրաման է տվել, հաղորդում են պետական լրատվամիջոցները:

Պետական TRT Haber-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը վաղ առավոտյան 72 վայրերում խուզարկություններ է իրականացրել՝ փաստաթղթեր առգրավվելու ու կասկածյալներին ձերբակալելու համար, որոնք մեղադրվում են կաշառակերության, յուացման, մրցույթների կեղծման համար:

X-ում արված գրառման մեջ Բայրամփաշայի քաղաքապետ Հասան Մութլուն, որն ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից է, ասել է, որ թաքցնելու ոչինչ չունի և տեղի ունեցածն անվանել է «ոչ այլ ինչ, քան քաղաքական գործողություն ու անհիմն զրպարտություններ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG