Մատչելիության հղումներ

Թրամփ․ «Դեմոկրատների հաղթանակի պատճառը շաթդաունն էր»


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է նոյեմբերի 4-ի ընտրություններում իր կուսակցության կրած պարտության պատճառները՝ պնդելով, թե դրա գլխավոր պատճառը արդեն 36-րդ օրը շարունակվող շաթդաունն էր՝ պետական գերատեսչությունների աշխատանքի դադարեցումը։

«Մենք օր առաջ պետք է ձեռնամուխ լինենք պետական ապարատի աշխատանքի վերսկսմանը», - հայտարարել է Թրամփը հանրապետական կոնգրեսականների հետ Սպիտակ տանը կայացած հանդիպման ընթացքում։

ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի երկրորդ անգամ ընտրվելուց հետո ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության թեկնածուները երեկ առաջին խոշոր հաղթանակը տարան միանգամից երեք մրցապայքարում՝ Նյու Յորքի քաղաքապետի, Վիրջինիայի և Նյու Ջերսիի նահանգապետերի ընտրություններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG