Մատչելիության հղումներ

Թրամփ. Պատրաստ եմ ՌԴ-ի նկատմամբ լուրջ պատժամիջոցներ սահմանել, երբ ՆԱՏՕ-ի երկրները դադարեն ՌԴ-ից նավթ գնել


Շաբաթ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել ՆԱՏՕ-ի անդամ երկրներին՝ կոչ անելով հրաժարվել ռուսական նավթից և լուրջ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ՝ Ուկրաինայում պատերազմն ավարտելու համար։

«Ես պատրաստ եմ լուրջ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, երբ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները համաձայնվեն և սկսեն նույնը անել, և երբ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները դադարեն Ռուսաստանից նավթ գնել», - հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Սպիտակ տան ղեկավարը ՆԱՏՕ-ի կազմում դաշնակիցներին առաջարկում է նաև 50-100 տոկոս մաքսատուրքեր սահմանել Չինաստանի նկատմամբ՝ թուլացնելու Պեկինի տնտեսական ազդեցությունը Ռուսաստանի վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG