Մատչելիության հղումներ

Թրամփն «Անտիֆա» շարժումն ահաբեկչական է ճանաչել


«Անտիֆա» շարժման բողոքի ակցիան ԱՄՆ-ում, արխիվ
«Անտիֆա» շարժման բողոքի ակցիան ԱՄՆ-ում, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով «Անտիֆա» (ANTIFA) շարժումը ահաբեկչական է ճանաչել։

«Անտիֆա»-ն ռազմականացված անարխիստական կազմակերպություն է, որն անթաքույց կերպով կոչ է անում տապալել Միացյալ Նահագների կառավարությունը»,- նշված է Թրամփի հրամանագրում։

Փաստաթղթում շարժումը մեղադրվում է նաև զանգվածային անկարգություններ կազմակերպելու, քաղաքական ընդդմիախոսներին հետապնդելու և երիտասարդների հավաքագրման մեջ։ Reuters-ի պնդմամբ, սակայն, «Անտիֆա»-ն հստակ կառուցվածք և աստիճանակարգ չունի և դասական քաղաքական կազմակերպություն համարվել չի կարող։

«Անտիֆա»-ի անդամները հանդես են գալիս աջ ծայրահեղականության դեմ, ցույցերի ընթացքում երբեմն դիմում են նաև բռնի գործողությունների։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG