Մատչելիության հղումներ

Թրամփը «երկար» հեռախոսազրույց է սկսել Պուտինի հետ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, կոլաժ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, կոլաժ

Քիչ առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացրել է, որ «երկար» հեռախոսազրույց է սկսել ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ:

Զրույցը տեղի է ունենում Սպիտակ տուն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցի նախաշեմին, որի ընթացքում կողմերը մտադիր են քննարկել ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային Tomahawk հեռահար հրթիռների հնարավոր մատակարարման հարցը:

«Խոսում եմ նախագահ Պուտինի հետ։ Զրույցը շարունակվում է, երկար է, և ես, ինչպես և նախագահ Պուտինը, կհրապարակեմ բովանդակությունը դրա ավարտին», - սոցցանցերում գրել է Թրամփը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG