Մատչելիության հղումներ

Թրամփը հայտարարել է, որ Չարլի Քըրքի սպանության մեջ կասկածվողը ձերբակալվել է

Լրացված

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու իր աջակից Չարլի Քըրքը, արխիվային լուսանկար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու իր աջակից Չարլի Քըրքը, արխիվային լուսանկար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրավապահ մարմինները ձերբակալել են ԱՄՆ Յուտայի համալսարանի տարածքում պահպանողական ակտիվիստ, հաղորդավար և իր հավատարիմ աջակից Չարլի Քըրքի սպանության մեջ կասկածվողը։

«Կարծում եմ՝ մենք նրան բռնել ենք», - Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Ավելի ուշ Յուտայի նահանգապետը հաղորդել է, որ կասկածյալը իր արարքի մասին պատմել է ընտանիքի մտերիմներից մեկին, ով և կապ է հաստատել Վաշինգտոն շրջանի շերիֆի հետ։

Թայլեր Ռոբինսոնը կալանավորվել է հինգշաբթի երեկոյան՝ Քըրքի սպանությունից մոտ 33 ժամ անց, մամուլի ասուլիսում ասել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենը։

Երեկ հաղորդվեց, որ հրազենային կրակոցից սպանվել է պահպանողական ակտիվիստ, հաղորդավար և նախագահ Դոնալդ Թրամփի հավատարիմ աջակից Չարլի Քըրքը: Արձակվել է մեկ կրակոց, նախնական տեղեկություններով՝ համալսարանի մասնաշենքերից մեկի տանիքից՝ մոտ150 մետր հեռավորությունից: Գնդակը դիպել է ակտիվիստի պարանոցին, նա ավելի ուշ մահացել է հիվանդանոցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG