ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար իմանալ, թե Ուկրաինան ինչ է նախատեսում անել ամերիկյան Tomahawk հրթիռների հետ նախքան դրանց մատակարարմանը համաձայնելը: Նա հավելել է՝ չի ցանկանում Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմի սրացում:
Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք որոշում է կայացրել հրթիռները մատակարարելու մասին, Թրամփը չի բացառել դա և ասել է, որ կարծես թե որոշում ունի:
Tomahawk հրթիռներն ունեն 2500 կմ (1550 մղոն) հեռահարություն:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել է, որ եթե Վաշինգտոնն Ուկրաինային Tomahawk հրթիռներ մատակարարի՝ Ռուսաստանի տարածքի խորքում հեռահար հարվածներ հասցնելու համար, դա կհանգեցնի Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների խզմանը: