ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը համաձայնել է Գազայից «դուրս գալու նախնական գծի շուրջ», որը համաձայնեցվել Է նաև Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի հետ:
Թրամփն ասել է, որ երբ զինված խմբավորումը սա հաստատի, հրադադարն ուժի մեջ կմտնի անմիջապես, և կսկսվի գերիների փոխանակումը, ինչը հող կնախապատրաստի պաղեստինյան անկլավից Իսրայելի նահանջի հաջորդ փուլի համար:
Գազայի հատվածը վերահսկող «Համաս»-ը համաձայնել է իշխանությունը փոխանցել անկախ վարչակազմի, ազատ արձակել պատանդներին, այս մասին ավելի վաղ հաղորդել էր «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով խմբավորման հայտարարությունը։ Դրանում կազմակերպությունը նաև պատրաստակամություն էր հայտնել՝ բանակցելու Թրամփի ներկայացրած խաղաղության պլանի շուրջ։
Սպիտակ տան ղեկավարը մինչև կիրակի օրը ժամանակ էր տվել «Համաս»-ին՝ իր առաջարկների շուրջ համաձայնության գալու համար: