ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետական այցով Մեծ Բրիտանիայում է, այսօր նրան Վինձորի ամրոցում ընդունել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը։
Սպիտակ տան ղեկավարի և վարչապետ Քիր Սթարմերի հանդիպումը նախատեսված է վաղը։
Թրամփի այցը տեղի է ունենում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը դադարեցնելու Վաշինգտոնի ակտիվ ջանքերի ֆոնին, բրիտանական աղբյուրների համաձայն՝ Նահանգների և Մեծ Բրիտանիայի ղեկավարների բանակցությունների գլխավոր թեման կլինի հենց ուկրաինական հակամարտությունը։