Մատչելիության հղումներ

Թրամփը պատրաստ է անվտանգության երաշխիքներ տալ պատերազմի ավարտից հետո. Զելենսկի


Ուկրաինայի և Միացյալ Նահանգների նախագահները, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի գագաթնաժողով, Նյու Յորք, ԱՄՆ, 23-ը սեպտեմբերի, 2025թ.
Ուկրաինայի և Միացյալ Նահանգների նախագահները, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի գագաթնաժողով, Նյու Յորք, ԱՄՆ, 23-ը սեպտեմբերի, 2025թ.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Նյու Յորքում ԱՄՆ նախագահի հետ զրույցից հետո հայտարարել է, որ կա ըմբռնում, թե Դոնալդ Թրամփը պատրաստ է Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրել պատերազմի ավարտից հետո:

Զելենսկին ասել է, որ Թրամփը կարող է դառնալ «խաղի կանոններ փոխող» գործոն Ուկրաինայի համար։

«Մենք բոլորս հասկանում ենք, որ նախագահ Թրամփը պատրաստ է Ուկրաինային տալ անվտանգության երաշխիքներ այս պատերազմի ավարտից հետո», – ասել է նա:

Ուկրաինայի նախագահը կառուցողական է որակել Թրամփի հետ զրույցը՝ նշելով, որ քննարկել են Ռուսաստանի տնտեսական դժվարությունները:

XS
SM
MD
LG