ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել, բայց Եվրոպան պետք է գործի այնպես, որ համաչափ լինի Միացյալ Նահանգների քայլերին։
«Եվրոպան Ռուսաստանից նավթ է գնում։ Ես չեմ ցանկանում, որ նրանք նավթ գնեն», – կիրակի օրը լրագրողներին ասել է նա։
Բացի այդ, ըստ Թրամփի, Մոսկվայի դեմ կիրառվող պատժամիջոցները բավականաչափ խիստ չեն: ԱՄՆ նախագահն ասել է, որ պատրաստ է պատժամիջոցներ կիրառել, սակայն Եվրոպան էլ պետք է խստացնի իր պատժամիջոցները: