Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Արցախյան պատերազմի հետևանքով անհետ կորածների հարազատներին:
Ինչպես «Ազատությանը» փոխանցեց ծնողներից մեկը, Փաշինյանը հավաստիացրել է, որ արվում է հնարավորը այս հարցի լուծման ուղղությամբ:
Վարչապետի հավաստիացնումները, սակայն, որոշ ծնողների չի գոհացրել, ոմանք դուրս են եկել հանդիպման կեսից, ոմանք էլ նոր հանդիպում են պահանջում՝ առավել հանգամանալից քննարկելու իրենց որդիների որոնողական աշխատանքները:
Հայաստանը շուրջ 1200 անհետ կորած անձի հարց է բարձրացնում։ Պաշտոնական տվյալներով՝ 90-ականների սկզբից անհետ կորած է համարվում 993 հայ, իսկ 44-օրյա պատերազմից հետո՝ 191-ը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ