Մատչելիության հղումներ

Վարչապետը Ստրասբուրգում կմասնակցի ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 28-30-ն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում, որտեղ կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի աշխատանքներին։

Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ նախատեսված են հանդիպումներ ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Մատիաս Գիյոմարի, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի հետ։

Սեպտեմբերի 30-ին վարչապետ Փաշինյանը ելույթ կունենա ԵԽԽՎ չորրորդ նստաշրջանի լիագումար նիստում։

Մինչ այդ Փաշինյանը Գտնվում էր Նյու Յորքում, որտեղ մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի աշխատանքներին:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG