Մատչելիության հղումներ

Վրաստանի խորհրդարանը հաստատել է մի շարք վիճահարույց օրենքներ, այդ թվում՝ «օտարերկրյա գործակալների» մասին նոր օրենքը


Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջնական ընթերցմամբ հաստատել է մի շարք վիճահարույց օրենքներ, այդ թվում՝ «օտարերկրյա գործակալների» մասին նոր օրենքը, որն ամերիկյան FARA-ի նմանօրինակն է։

«Ազատության» վրացական ծառայության փոխանցմամբ՝ խորհրդարանը քրեական օրենսգիրք է վերադարձրել «Պետական դավաճանության» մասին հոդվածը, որը չեղարկվել էր 2007 թվականին։ Այսօր ընդունված օրենսդրական փոփոխություններից մեկով արգելվում է արտասահմանյան ֆինանսավորումը հեռուստառադիոընկերությունների համար:

«Վրացական երազանքի» կողմից վերահսկվող խորհրդարանը նաև փոփոխության է ենթարկել «գենդերային հավասարության մասին» օրենքը՝ այն մասնավորապես վերանվանվանելով «կանանց և տղամարդկանց հավասարության մասին» օրենքի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG