Մատչելիության հղումներ

Ըստ Ադրբեջանի ոստիկանության՝ Ստեփանակերտում ձերբակալվել է հայազգի Կարեն Ավանեսյանը, նա ձերբակալության ժամանակ վիրավորվել է


Ադրբեջանական APA-ն հղում անելով այդ երկրի Ներքին գործերի նախարարությանը՝ հաղորդում է, որ Ստեփանակերտում Կարեն Ավանեսյան անունով հայազգի բնակիչ է ձերբակալվել:

Ըստ գերատեսչության՝ Ավանեսյանին ոստիկանության աշխատակիցները ձերբակալ են, երբ «ինքնաձիգով փորձել է մոտենալ Ստեփանակերտում անցկացվող միջոցառման վայրին»:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «ձերբակալության պահին Ավանեսյանը զինված դիմադրություն է ցույց տվել: Պատասխան կրակի հետևանքով՝ Ավանեսյանը հրազենային վնասվածք է ստացել և ձերբակալվել»:

Այսօր Արցախ է այցելել Ադրբեջանի նախագահը, ներկա եղել համալսարանի ուսումնական մասնաշենքերից մեկի բացմանը, հանդիպել բնակիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG